Նիկոլ Փաշինյանի շարժման անդամների հայտարարությամբ, նրանց է միացել ընդդիմության մի քանի կուսակցություն
Նիկոլ Փաշինյանի շարժման անդամների հայտարարությամբ, նրանց է միացել ընդդիմության մի քանի կուսակցություն

Երևանում ընթացող բողոքի ցույցերի կազմակերպիչ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի շարժման անդամների հայտարարությամբ, նրանց է միացել ընդդիմության մի քանի կուսակցություն:

Ինչպես ասում են Երևանում ակցիային գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, նրանց արդեն միացել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը, «Հանրապետություն»-ը, «Լուսավոր Հայաստան»-ը, «Սոցիալ-ժողովրդավարական կուսակցություն»-ը և «Հայ ազգային կոնգրես»-ը:

«Մեր հեղափոխությունը հաղթել է և դա պետք է գիտակցի կառավարող կուսակցությունը, որը մնացել է մենակ և երկրում չի վերահսկում իրավիճակը»,- հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

Նիկոլ Փաշինյանը Երևանի փողոցներում անցկացնում է բողոքի ցույցեր: Փաշինյանը պահանջում է, որպեսզի վարչապետի պաշտոնին նշանակվի ժողովրդի թեկնածուն, դրանից հետո ձևավորվի ժամանակավոր կառավարություն և նշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այն դեպքում, եթե «Հանրապետական կուսակցությունը» նշանակի խորհրդարանական ընտրություններ, բնակչությունը կարգելափակի բոլոր ընտրաշրջանները: