Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մենք քննարկեցինք խաղաղության նոր նախաձեռնությունը և Վրաստանի պատրաստակամությունը`ակտիվ միջնորդություն վարել հանուն տարածաշրջանում խաղաղության և զարգացման ավելի մեծ հնարավորությունների. Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Թվիթեր» սոցիալական ցանցում արձագանքում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
Կառավարության ղեկավարը գրում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել է խաղաղության նոր նախաձեռնությունը և տարածաշրջանում խաղաղության և զարգացման ավելի մեծ հնարավորությունների համար ակտիվ միջնորդություն վարելու Վրաստանի պատրաստակամությունը:
«Հայաստանի Հանրապետություն կատարած այցիս ընթացքում ես արդյունավետ զրույց ունեցա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղության նոր նախաձեռնությունը և Վրաստանի պատրաստակամությունը` ակտիվ խաղաղարարության և տարածաշրջանում զարգացման ավելի մեծ հնարավորություններ իրականացնելու համար», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին: