Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ:
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առթիվ և հույս հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կլինեն այնպիսին, ինչպիսին մինչ այդ էին:
Ռուսաստանի նախագահի խոսքերով, Հայաստանը տարածաշրջանում մերձավոր գործընկերն ու դաշնակիցն է, ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգության տեսանկյունից:
Հենց այդ պատճառով Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը ոչ թե պահպանվելու է, այլ հզորանալու: Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև գոյություն ունեցող դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները վերանայելու կարիք չունեն, քանզի այդ հարցում նրանք ունեն կոնսեսուս: Սակայն կան հարցեր, որոնք հարկավոր է քննարկել:
Հեղինակ -
Edgar Barsegyan