Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շուտով կվերսկսվի
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շուտով կվերսկսվի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շուտով կվերսկսվի:

Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ռուսական մամուլին տված հարցազրույցում: Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը:

«Մշտապես կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ: Հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Դուք գիտեք, որ ԱՄՆ-ում ընտրական գործընթաց է: Հույս եմ հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շուտով կվերսկսվի»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ շատ կարևոր հարցեր կան, որոնք պետք է լուծվեն: Գործը վերաբերում է ռազմագերիների և զոհերի փոխանակման գործընթացին: Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, Հայաստանն անփոփոխ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:

«Դուք գիտեք Հայաստանի և մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված, որն իհարկե, անփոփոխ է»,- նշել է վարչապետը:

Բացի այդ, նրա հայտարարությամբ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված որևէ բան չի ասվում նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնության մեջ: Համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է սահմանվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: