Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդականի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ազգային անվտանգության հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ: Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը:

Նրանց փոխանցմամբ, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Նիկոլ Փաշինյանի մամլո ծառայության փոխանցմամբ, հեռախոսազրույցի ժամանակ վարչապետը Ռոբերտ Օբրայենին հայտնել է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային նորմերը և հրադադարի համաձայնությունը:

Հայկական մամուլի փոխանցմամբ, Ռոբերտ Օբրայենը նշել է, որ ամերիկյան կողմի կշարունակի միջնորդի դեր կատարել, որպեսզի հրադադարի համաձայնությունը կատարվի և հակամարտությանը չնեգրավվեն երրորդ ուժերը: