Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է վարչապետությանը

18:07, 24.04.2018

Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ ինքը զբաղեցնի վարչապետի պաշտոնը:

Ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանն ի պատասխան լրագրողի հարցին, եթե ժողովուրդը նրան շնորհի այդ պատասխանատվությունը, պատրաստ է դառնալ Հայաստանի վարչապետ:

Նրա խոսքով, Հայաստանում իշխանությունն արդեն ժողովրդի ձեռքում է և կառավարության կողմից դիմադրելը ապարդյուն կլինի:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կառավարության հետ բանակցություններ է նախատեսում անցկացնել վաղը:

 

Նմանատիպ