Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հուլիսի վերջին կհանդիպեն Դուբայում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պլանավորում են հանդիպել Դուբայում հուլիսի վերջին, հաղորդում է Middle East Eye-ը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները անհամբեր սպասում է բանակցությունների անցկացմանը՝ որպես երկու կովկասյան երկրների միջև հարաբերությունների բարելավման ջանքերի մաս, հայտնում է պարբերականը։
Հրապարակմանը ծանոթ երկու աղբյուրներ հայտնել են, որ Դուբայում նախատեսված հանդիպումը դրական նշան է, որը ցույց է տալիս, որ երկու կողմերն էլ դեռ պատրաստ են բանակցել՝ չնայած շարունակվող տարաձայնություններին։
Երկու երկրների առաջնորդները վերջին անգամ հանդիպել են մայիսին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ նրանք համաձայնել են բաց պահել հաղորդակցության ուղիները։
Չնայած Հայաստանն ու Ադրբեջանը մարտին համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, Բաքուն դեռևս պահանջում է, որ համաձայնագրի պաշտոնական ստորագրումից առաջ կատարվեն մի քանի լրացուցիչ պայմաններ։
Ադրբեջանը պահանջում է, որ Երևանը փոփոխություններ մտցնի սահմանադրության մեջ։ Բաքուն նաև պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հրատարակությունը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հաջորդ տարի ընտրությունների առջև է կանգնած, և, փորձագետների կարծիքով, քիչ հավանական է, որ նա ընտրություններից առաջ սահմանադրական հանրաքվե անցկացնի։