Նիկոլ Փաշինյան. Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իսկապես խախտել է իր կուսակրոնության ուխտը և երեխա ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս
Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իսկապես խախտել է իր կուսակրոնության ուխտը և երեխա է ունեցել, նա չի լինի Ամենայն հայոց կաթողիկոս, ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Սուրբ Էջմիածինը պետք է դիրքորոշում արտահայտի այս իրավիճակի վերաբերյալ։
«Ես սա ասում եմ՝ լիակատար հարգանքով վերաբերվելով բոլորի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին, բայց Ամենայն հայոց կաթողիկոսը չի կարող ունենալ նման անձնական կյանք։ Ես այս հարցը բարձրացնում եմ որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, քանի որ սա տեսնում եմ որպես հոգևոր անվտանգության հարց և խոսում եմ այս մասին որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ես սա տեսնում եմ որպես պետական անվտանգության հարց։ Սուրբ Էջմիածինը պետք է դիրքորոշում արտահայտի այս իրավիճակի վերաբերյալ, որից հետո կտրվի հարցի լրացուցիչ պարզաբանում», – ասել է Նիկոլ Փաշինյանը։