Նիկոլ Փաշինյան. «Թրամփի ճանապարհ» նախագիծը նոր հնարավորություններ է բացում ԱՊՀ-ի համար
Նիկոլ Փաշինյան. «Թրամփի ճանապարհ» նախագիծը նոր հնարավորություններ է բացում ԱՊՀ-ի համար

«Թրամփի ճանապարհը» նոր հնարավորություններ է ստեղծում ԱՊՀ երկրների համար, – այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստվում է համագործակցել ԱՄՆ-ի և համաձայնեցված երրորդ կողմերի հետ «Թրամփի ճանապարհ» (TRIPP – Trump’s Route for International Peace and Prosperity) նախաձեռնության շրջանակում։

Նրա խոսքով, TRIPP նախագծի միջոցով Հայաստանը կապ կունենա ԱՊՀ անդամ Ադրբեջանի և մյուս անդամ պետությունների հետ՝ երկաթուղային և այլ տրանսպորտային հաղորդակցությունների միջոցով։

«Սա կարևոր փոփոխություն է և հանգամանք, որը անկասկած կնպաստի ԱՊՀ-ի շրջանակներում տնտեսական կապերի խորացմանն ու կազմակերպության արդյունավետության բարձրացմանը», – նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս նախագիծը նոր հնարավորություններ է ստեղծում ԱՊՀ երկրների համար արտահանման և ներմուծման ոլորտում։

Վարչապետը նաև անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը՝ ընդգծելով, որ խաղաղության հաստատումը չի նշանակում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր հարցերը լուծված են։

«Մենք դեռ պետք է հաստատենք երկկողմ առևտրային, տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր և լուծենք հումանիտար հարցերը։ Տարիների թշնամանքի պատմությունը հաշվի առնելով՝ սա հեշտ չէ, բայց հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ այդ հարցերը աստիճանաբար կլուծվեն», – նշել է Նիկոլ Փաշինյանը։