Նիկոլ Փաշինյան. Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բոլորովին այլ Հարավային Կովկասում, մենք պետք է զրոյից սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել
Նիկոլ Փաշինյան. Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բոլորովին այլ Հարավային Կովկասում, մենք պետք է զրոյից սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել

Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բոլորովին այլ Հարավային Կովկասում, – այս մասին տեսաուղերձում խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Սպիտակ տանը կայացած գագաթնաժողովը շրջադարձային պահ էր։

«Խաղաղություն է հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Օգոստոսի 8-ից մենք ապրում ենք բոլորովին այլ Հարավային Կովկասում՝ նոր Հայաստանի Հանրապետությունում։ Խաղաղությունը մեզ համար անհայտ իրականություն է և օտար կյանք, եկեք չթերագնահատենք այս իրականությունը։ Մենք պետք է զրոյից սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, ինչպիսին է խաղաղությունը», – ասաց Փաշինյանը։