Նիկոլ Փաշինյան. Նոր տարանցիկ միջանցքը՝ «Թրամփի երթուղին», օգուտ կբերի և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին
Նիկոլ Փաշինյան. Նոր տարանցիկ միջանցքը՝ «Թրամփի երթուղին», օգուտ կբերի և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին

Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ նոր տարանցիկ միջանցքը՝ «Թրամփի երթուղին», օգուտ կբերի և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին։ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Fox News-ի եթերում։

«Գիտեք, կարծում եմ, որ համաձայնագիրը և հռչակագիրը բավականին շոշափելի օգուտներ են պարունակում ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար, քանի որ, օրինակ, երբ այս համաձայնագիրը կյանքի կոչվի, Իրանը կունենա Պարսից ծոցից մինչև Սև ծով երկաթուղու հասանելիություն, իսկ Ռուսաստանն ու Իրանը հնարավորություն կունենան ունենալ երկաթուղային կապ, կապ երկու երկրների միջև։ Այսինքն, եթե մենք ավելի շատ կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները և Թուրքիան, այլև Ռուսաստանն ու Իրանը կունենան շատ նշանակալի, շատ շոշափելի օգուտներ, իրականում աննախադեպ, քանի որ Հարավային Կովկասում մենք այս պահին չունենք Իրանը Ռուսաստանի հետ կապող երկաթուղի», – նշել է Փաշինյանը։