Նիկոլ Փաշինյան. Միջազգային համադաշնության ջանքերը, որը ենթադրում էր հրադադարի հաստատում՝ տապալվեց
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, միջազգային համադաշնության ջանքերը, որը ենթադրում էր հրադադարի հաստատում՝ տապալվեց: Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է «Թվիթերում»:
«Ցանկանում եմ հայտարարել, որ միջազգային համադաշնության ջանքերը, այս անգամ ԱՄՆ-ի միջնորդությամբ, որը ենթադրում էր հրադադարի հաստատում՝ տապալվեց: Արդյունքում, Ադրբեջանի կողմից կրակ բացելու հետևանքով զոհվեցին և վիրավորվեցին խաղաղ քաղաքացիներ»,- գրում է Փաշինյանը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնության գալու մասին հայտարարել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ հոկտեմբերի 25-ին:
Քիչ անց, Երևանը և Բաքուն միմյանց մեղադրեցին հրադադարը խախտելու մեջ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունները չեն դադարում սեպտեմբերի 27-ից:
https://twitter.com/NikolPashinyan/status/1320808163566850050?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1320808163566850050%7Ctwgr%5Eshare_3%2Ccontainerclick_1&ref_url=https%3A%2F%2F1tv.ge%2Fnews%2F1216126%2F