Նիկոլ Փաշինյան. Քվեարկել եմ հանուն ազատ Հայաստանի, երկրի ժողովրդավարական զարգացման և տնտեսական առաջընթացի (ֆոտո)
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր ընտրությունը կատարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը ընտրատեղամաս է գնացել ընտանիքի հետ, նրա խոսքով, քվեարկել է ազատ Հայաստանի, երկրի ժողովրդավարական զարգացման և տնտեսական առաջընթացի համար:
«Ավարտվել է անգործության ժամանակը: Վստահ եմ, այսօր կհաղթի հայ ժողովրդի ձայնը: Ես քվեարկել եմ հանուն ազատ Հայաստանի, երկրի ժողովրդավար և տնտեսական զարգացման: Վստահ եմ, այս ընտրությունները կլինեն Հայաստանի տնտեսական հեղաշրջում, ամեն բան առջևում է և լավ կլինի ամեն բան: Այսօր հաղթելու է Հայաստանը, հայ ժողովուրդը»,- հայտարարել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել այն պատճառով, որպեսզի երկրում անցկացվեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Քվեարկությունն սկսվել է 08:00-ին և ընթանում են խաղաղ միջավայրում: