Նիկո Փիրոսմանիի «Վրացի կինը՝ լաչակով» կտավը Սոթբիի աճուրդում վաճառվել է 2 230 000 ֆունտ ստեռլինգով
Նիկո Փիրոսմանիի «Վրացի կինը՝ լաչակով» կտավը Սոթբիի աճուրդում վաճառվել է 2 230 000 ֆունտ ստեռլինգով

Նիկո Փիրոսմանիի «Վրացի կինը՝ լաչակով» կտավը Սոթբիի աճուրդում վաճառվել է 2 230 000 ֆունտ ստեռլինգով: Սա աճուրդներում վաճառված Փիրոսմանիի աշխատանքների ամենաբարձր գինն է:

Կտավի նախնական գինը եղել է 500 000-700 000 ֆունտ ստեռլինգ: Սոթբիի աճուրդի կայքէջում նշված տեղեկությամբ, կտավը ավստրացի հայտնի գրող Շտեֆան Ցվայգի հավաքածուից է: Կտավը նա գնել է 1928 թվականին, Մոսկվայում ճամփորդելու ժամանակ: Աշխատանքը կրկին ներկայացված էր ռուսական բաժնում, սակայն նշված էր, որ Նիկո Փիրոսմանին վրաց նկարիչ է: Սոթբիի աճուրդի ներկայացուցիչների մեկնաբանմամբ, Փիրոսմանիի կտավը հայտնվել է ռուսական բաժնում, որովհետև Սոթբիում առանձին վրացական բաժին չկա: