Նիկո Քաջայա, Վրաստանի ձայնը Մանկական Եվրատեսիլում
Նիկո Քաջայա, Վրաստանի ձայնը Մանկական Եվրատեսիլում

Վրաստանի ներկայացուցիչ Նիկո Քաջայան «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթում կերգի 2-րդ համարի ներքո։ «Ռանինա» նախագծի հաղթող Նիկո Քաջայան «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Վրաստանի անունից կկատարի Գիգա Կուխիանիձեի «Lets count the smiles» երգը։

Հեռուստադիտողները կարող են դիտել վավերագրական ֆիլմ Նիկո Քաջայայի՝ Եվրատեսիլ տանող ճանապարհի մասին:

«Մանկական Եվրատեսիլ» երգի 19-րդ մրցույթը կանցկացվի Փարիզում, որին կմասնակցի 19 երկիր։ Ավանդաբար ուղիղ հեռարձակումներն առաջարկում է Հանրային հեռարձակողը։