ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին մեղադրել է Ռուսաստանին նյարդային գործակալի «կոպիտ և ագրեսիվ» օգտագործման միջոցով ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ: Նա նաև կոչ է արել Մոսկվային «ճշմարտությունն ասել» քիմիական զենքի իր ծրագրի մասին:
«Ռուսաստանը պետք է լիովին համագործակցի Մեծ Բրիտանիայի հետաքննության հետ և ճշմարտությունն ասի քիմիական զենքի սեփական ծրագրի մասին», – ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է Հեյյլին:
Հիշեցնենք, որ Մեյը Սկիրպալի հարձակման գործում ՌԴ-ին է մեղադրել: Նա հայտարարել է, որ Բրիտանիան 23 ռուս դիվանագետների կարտաքսի, կկանգնեցնի Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունները, կսառեցնի որոշ ռուսական պետական ակտիվներ: Բաց այդ, Բրիտանիայի կառավարությունից և թագավորական ընտանիքից ոչ ոք չի գնալու ՌԴ-ում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա 33-ամյա դուստր Յուլիան ենթարկվել են անհայտ նյարդային թույնի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին Սոլսբերիի The Maltings առևտրի կենտրոնի նստարանին:
Երկուսն էլ այժմ ծայրահեղ վիճակում հիվանդանոցում են գտնվում: 2004-ին Սկրիպալը կալանավորվել էր Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից, այնուհետև դատապարտվել 13 տարվա ազատազրկման` պետական դավաճանության համար՝ զրկելով բոլոր կոչումներից և մրցանակներից: 2010-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալված անձանց փոխանակման շրջանակներում նա փոխանցվեց ԱՄՆ-ին: Նույն թվականին նախկին ԳՀՎ գնդապետը Մեծ Բրիտանիա տեղափոխվեց:
Հեղինակ -
Edgar Barsegyan