Նիկա Մելիան լավ վիճակում չէ, բայց դա ոչ «Վրացական երազանքի», ոչ էլ մեր արտասահմանցի գործընկերների օրակարգում չէ, քանի որ համաձայնությունն արդեն ձեռք է բերվել. Գուրամ Մաճարաշվիլի
Նիկա Մելիան լավ վիճակում չէ, բայց դա ոչ «Վրացական երազանքի», ոչ էլ մեր արտասահմանցի գործընկերների օրակարգում չէ, քանի որ համաձայնությունն արդեն ձեռք է բերվել. Գուրամ Մաճարաշվիլի

Նիկա Մելիան լավ վիճակում չէ, բայց դա ոչ «Վրացական երազանքի», ոչ էլ մեր արտասահմանցի գործընկերների օրակարգում չէ, քանի որ համաձայնությունն արդեն ձեռք է բերվել,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ, Գուրամ Մաճարաշվիլին:

Մաճարաշվիլին պատասխանել է լրագրողի այն հարցին, թե «Նիկա Մելիայի մարտավարությունը հայտնի կդառնա վաղը, բանտից դուրս կգա համաներմամբ, գրավի դիմաց, թե կմնա բանտում, որն է լինելու նրա կողմից ճիշտ որոշումը:

«Հասկանալի է, որ Մելիան լավ վիճակում չէ, բայց դա ոչ «Վրացական երազանքի», ոչ էլ մեր արտասահմանցի գործընկերների օրակարգում չէ, հաշվի առնելով, որ համաձայնությունն արդեն ձեռք է բերվել:

Քաղաքական կյանքն արդեն սկսվել է: Ուստի, եթե «Ազգային շարժումը» և Մելիան անհրաժեշտ են համարում միանալ այս գործընթացին, բնականաբար, դա իրենց որոշելունն է:

Ամեն դեպքում, Վրաստանի խորհրդարանն ունի մեր արտասահմանցի գործընկերների լեգիտիմությունը, նոր քաղաքական կյանքն արդեն սկսվել է, որի վերաբերյալ համապատասխան հայտարարություններ են արվել ինչպես ԱՄՆ-ի դեսպանի, այնպես էլ Եվրամիության կողմից: Ուստի, Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստերում մենք սպասում ենք բոլոր ընդդիմադիրներին, ովքեր ստորագրել են կամ ցանկանում են ստորագրել համաձայնագիրը», – հայտարարել է Մաճարաշվիլին:

«Ինչ վերաբերում է հարցին, «Ազգային շարժում» կուսակցությունում ասում են, որ Մելիան վերջ կդնի համաձայնագրին, Մաճարաշվիլին պատասխանել է, որ «Ազգային շարժումը» միշտ ունեցել է տարբերվող դիրքորոշում, ի տարբերություն վրաց հասարակության ու արտասահմանցի գործընկերների

«Գործնականում դա նշանակում է, որ նրանք միայնակ են հայտնվել այնտեղ, որտեղ երևի ավելի հարմարավետ են իրենց զգում: Համենայն դեպս, դա իրենց որոշումն է: Մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հանձնարարականներով և վրաց հասարակության համաձայնությամբ Վրաստանում արհեստական ​​ճգնաժամն ավարտվել է, և քաղաքական գործընթացը նոր է սկսվել», – ասել է Մաճարաշվիլին: