Նիդերլանդների թագավորությունում անցկացվել է «Սուխիշվիլիներ» վրացական ազգային բալետի մեծ համերգը

Նիդերլանդների թագավորությունում անցկացվել է «Սուխիշվիլիներ» վրացական ազգային բալետի մեծ համերգը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, ներկա հանրությանը ողջույնի խոսքով դիմել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտինե Սուրգուլաձեն: Նա խոսել է առաջին ժողովրդավրական հիմնադրման 100-ամյա հոբելյանի պատմական նշանակության մասին:

«Ուղիղ 100 տարի առաջ Վրաստանը ձևավորվել է որպես ժամանակակից եվրոպական պետություն, որը հիմնված է եղել ժողովրդավարական և եվրոպական սկզբունքների վրա»,- նշել է նա:

Դեսպանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ամստերդամում Վրաստանի պատվավոր դեսպան Կորնելի Խայսբերտուս դե Յախերին և Վրաստանին աջակցելու համար պարգևատրել շնորհակալագրով: