Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Նիդեռլանդները կաջակցի ռուսաստանցիների համար վիզաների արգելքին

16:40, 30.08.2022

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հոկստրայի խոսքով՝ Նիդեռլանդները կաջակցի ռուսաստանցիների համար վիզային ռեժիմի արգելքին։

«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը հայտարարել է հոլանդական լրատվամիջոցների հետ զրույցում։

«Մենք ցանկանում ենք տարբերակել ռուսական պետությունն ու նրա քաղաքացիներին, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք, որ այստեղ եկողների մեծ մասը հարուստ ռուսներ են, որոնք շատ դեպքերում կապեր ունեն ռեժիմի հետ», – ասաց Հոկստրան։

Այսօր Պրահայում տեղի կունենա ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին քննարկվելիք հարցերից մեկը կլինի ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման կասեցումը։

Նմանատիպ