Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը կանչել է Իրանի դեսպանին՝ բողոքելու խաղաղ ցուցարարների նկատմամբ չափազանց բռնության և անօրինական ձերբակալությունների դեմ
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը կանչել է Իրանի դեսպանին՝ բողոքելու խաղաղ ցուցարարների նկատմամբ չափազանց բռնության և անօրինական ձերբակալությունների դեմ

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը, որպես բողոքի նշան, կանչել է Իրանի դեսպանին։

Թեհրանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին սա առաջին դեպքն է, երբ եվրոպական պետություն նման քայլ է կատարում։

«Կանչել եմ իրանցի դեսպանին՝ պաշտոնապես բողոք հայտնելու խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող չափազանցված բռնության, զանգվածային ապօրինի ձերբակալությունների և ինտերնետի անջատման կապակցությամբ», – գրում է Դավիդ վան Վիլը։

Վան Վիլը կոչ է անում Թեհրանին «հարգել հիմնարար իրավունքները և անհապաղ վերականգնել ինտերնետին հասանելիությունը», որը երկրում խափանված է արդեն ավելի քան 110 ժամ։