ՆԳՆ-ում Խորավայի փողոցում սպանության գործով 17:00-ին կանցկացվի մամլո ասուլիս
ՆԳՆ-ում Խորավայի փողոցում սպանության գործով 17:00-ին կանցկացվի մամլո ասուլիս

ՆԳՆ-ում Խորավայի փողոցում սպանության գործով կանցկացվի մամլո ասուլիս:

Ինչպես Առաջին աիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունում, մամլո ասուլիսը կսկսվի 17:00-ին:

Խորավայի փողոցում սպանության գործով ՆԳՆ,ում հարցաքննության գտնվում Միրզա Սուբելիանին:

Րոպեներ առաջ, տարածվել է տեղեկություն, որ Միրզա Սուբելիանիին ձերբակալել են: Այս տեղեկությունն ստուգելու համար Առաջին ալիքը կապ է հաստատել ՆԳՆ-ի մամլո ծառայության հետ, սակայն նրանք որևէ մեկնաբանություն չեն արել:

Թբիլիսիում, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործի վկաներից մեկի հայրը, դատախազության նախկին աշխատող Միրզա Սուբելիանին գտնվում է ներքին գործերի նախարարություն՝ հարցաքննության:

Սուբելիանիին ՆԳՆ են կանչել արդեն երկրորդ անգամ:

Նախքան հարցաքննության մտնելը Սուբելիանին լրագրողների մոտ արել է հակիրճ մեկնաբանություն: Նրա խոսքով, մեկնաբանություններ կանի հետաքննություն:ը Հարցին, ինչի հետ է կապված նրան մեկ անգամ ևս ՆԳՆ կանչելը, Սուբելիանին պատասխանում է, որ դա կապված է «հետաքննության հետ համագործակցելուն»:

Միրզա Սուբելիանին ՆԳՆ-ում հարցաքննության էր նաև հունիսի 7-ին: Նրան հարցաքննում էին ավելի քան 9 ժամ:

Խորավայի փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հայրը, Զազա Սարալիձեն Միրզա Սուբելիանիին մեղադրում է մեղավորների հանցանքը թաքցնելու մեջ: