ՆԳՆ-ում հայտարարում են, որ Վլադիմեր Պոզները ԱՄՆ-ի քաղաքացի է և նա չի խախտել օկուպացիայի մասին օրենքը
ՆԳՆ-ում հայտարարում են, որ Վլադիմեր Պոզները ԱՄՆ-ի քաղաքացի է և նա չի խախտել օկուպացիայի մասին օրենքը

ՆԳՆ-ում հայտարարում են, որ Վլադիմեր Պոզները ԱՄՆ-ի քաղաքացի է և նա չի խախտել օկուպացիայի մասին օրենքը:

Ինչպես գերատեսչությունից հայտնել են Վրաստանի առաջին ալիքին, նրան ուղեկցող անձինք Վրաստան մուտք են գործել կառավարության որոշման համաձայն:

«Նշված անձը ԱՄՆ-ի քաղաքացի է: Նա չի խախտել օկուպացիայի մասին օրենքը, բազմիցս այցելել է Վրաստան: Ինչ վերաբերում է մյուս անձանց, նրանք երկիր են մտել կառավարության որոշման համաձայն, նրանցից ոմանք ունեցել են կովիդ անձնագիր, իսկ ոմանք ունեցել են «Փի Սի Ար» թեստ, – ասել են ՆԳ նախարարությունում:

«Վինոտել» հյուրանոցի մոտ ցույցը շարունակվում է: Տեղում հավաքված են ընդդիմադիր կուսակցության ակտիվիստներ և առաջնորդներ, այդ թվում ՝ «Դրոա» քաղաքական շարժման առաջնորդ, Էլենե Խոշտարիան, ինչպես նաև «Եվրոպական Վրաստան», «Ազգային շարժում» և «Լելո» կուսակցությունների ներկայացուցիչներ: Նրանք բողոքում են ռուս լրագրող, Վլադիմիր Պոսների Վրաստան այցելության դեմ, ասելով, որ Պոզները և նրա հյուրերը խախտել են տեղաշարժման սահմանափակումները:

Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտարարել է տեղում գտնվող ոստիկանը, իրավապահները մուտք են գործել հյուրանոց և կձեռնարկեն համապատասխան միջոցներ: