ՆԳՆ ուղղաթիռների օգնությամբ Թուշեթիից տարհանվել է մոտ 40 քաղաքացի եւ զբոսաշրջիկ
ՆԳՆ ուղղաթիռների օգնությամբ Թուշեթիից տարհանվել է մոտ 40 քաղաքացի եւ զբոսաշրջիկ

Ներքին գործերի նախարարության ուղղաթիռների օգնությամբ Թուշեթիից իջեցվել են մոտ 40 քաղաքացիներ եւ զբոսաշրջիկներ: Քաղաքացիներին ուղղաթիռներով տեղափոխել են Թելավիի օդանավակայան:

Փշավելի-Աբանո-Օմալո ճանապարհի վնասված լինելու պատճառով բարձրադիր բնակավայրը կտրվել է արտաքին աշխարհից՝ տեղացիներին ու զբոսաշրջիկներին թողնելով լեռների մեջ: Միևնույն ժամանակ, ՆԳՆ սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռներով նախատեսվում է մնացած քաղաքացիների և զբոսաշրջիկների տարհանումը, սակայն, ըստ Կախեթիի նահանգապետի, չվերթները կախված են եղանակից:

Ցանկանում ենք հիշեցնել, որ սողանքների հետեւանքով վնասվել են Փշավելի-Աբանո-Օմալո ավտոճանապարհի 56-րդ եւ 57-րդ կմ-ը, արգելվում է տրանսպորտային միջոցների շարժը Թուշեթիի ուղղությամբ: Կախեթիի նահանգապետ Իրակլի Շիոշվիլիի խոսքով, մառախուղի եւ վատ օդերեւութաբանական պայմանների պատճառով ուղղաթիռները չեն կարողացել քաղաքացիներին տարհանել Թուշեթիից: