ՆԳՆ-ն թեժ հետքերով բացահայտել է Գրիգոլ Ռոբաքիձեի անվան համալսարանի հարակից տարածքում տեղի ունեցած դանակահարության փաստը․ ձերբակալվել է մեկ անձ
Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Վակե-Սաբուրթալոյի գլխավոր վարչության աշխատակիցները, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու մեղադրանքով, մեկ անձի են ձերբակալել։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը ընթացիկ տարվա սեպտեմբերի 28-ին Թբիլիսիում՝ Գրիգոլ Ռոբաքիձեի անվան համալսարանի հարակից տարածքում, փոխադարձ վիճաբանության ժամանակ, սառը զենքի կիրառմամբ առողջական վնասվածք է հասցրել մեկ անձի և դեպքի վայրից դիմել փախուստի։
Տուժածը համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով տեղափոխվել է կլինիկա։
Իրավապահները իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործություն կատարած անձին ձերբակալել են թեժ հետքերով։
Քննությունը ընթանում է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 7 տարի ժամկետով։