Խորավայի փողոցում անչափահասների սպանության գործով ձերբակալել են Միխեիլ Կալանդիային:
Այս մասին ՆԳՆ-ում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, ՆԳ փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն:
«Ինչպես հասարակության համար հայտնի է, ներքին գործերի նախարարությունը արդեն մի քանի ամիս է, անդադար, իրականացնում է ինտենսիվ հետաքննություն Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործից առանձնացված քրեական գործով: Նշված գործի շրջանակներում մինչ այսօր տարբեր հոդվածներով պատասխանատվության են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ:
Չնայած հետաքննության հետ համագործակցության տեսանկյունից գոյություն ունեցող բարդություններին, ներքին գործերի նախարարությունը աշխատում էր սպանությանը Մ. Կ.-ի հնարավոր մասնակցության ուղղությամբ:
Առաջին ատյանի դատարանի կողմից վճիռը հայտարարելուց հետո, մենք ձեռք ենք բերել ապացույցներ, որոնք ամրացրել են սպանությանը Մ. Կ.-ի մասնակցության կասկածները:
Բողոքարկիչ դատարանի 2019 թվականի հունիսի 3-ի որոշումը, որով Գ. Ջ.-ն Դավիթ Սարալիձեի խմբովի սպանության մեջ ճանաչվել է մեղավոր, մեկ անգամ ևս հաստատել է, որ ներքին գործերի նախարարության հետաքննությունը ընթացել է ճիշտ ուղղությամբ, որից հետո ի հայտ են եկել նոր ապացույցներ, որոնց համաձայն Մ. Կ.-ն հավանաբար մասնակցություն է ունեցել սպանությանը:
Հետևաբար, 2019 թվականի հունիսի 4-ին, ներքին գործերի նախարարության կողմից, խմբովի, ծանր պայմաններում սպանություն գործելու մեղադրանքով ձերբակալվել է Մ. Կ.-ն»,-հայտարարել է ներքին գործերի փոխնախարար, Վլադիմիր Բորցվաձեն:
Միխեիլ Կալանդիան Խորավայի փողոցում անչափահասների սպանության գործի հիմնական վկաներից մեկն էր:
Բողոքարկիչ դատարանը Խորավայի փողոցում անչափահասների սպանության գործով վճիռը հայտարարել է երեկ: Դատարանը անչափահաս Դավիթ Սարալիձեի խմբովի կանխամտածված սպանության մեջ Գ. Ջ.-ին ճանաչել է մեղավոր: Ինչ վերաբերում է Գ. Բ.-ին, նրա դեմ մեղադրող կողմի հայցը չի բավարարվել և նրան Դավիթ Սարալիձեի սպանության գործում բողոքարկիչ դատարանը ճանաչել է անմեղ: Բողոքարկիչ դատարանը ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի որոշումը Լևան Դադունաշվիլիի սպանության կապակցությամբ և մեղավոր ճանաչել Գ. Բ.-ին: Դրա հետ մեկտեղ, փոխվել է նրանց պատժի չափսը և սահմանել 11-11 տարով ազատազրկում:
Վճիռը կայացնելուց հետո հայտարարություն են արել ներքին գործերի նախարարությունում: ՆԳ փոխնախարար Վլադիմեր Բորցվաձեն արտակարգ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ գերատեսչությունը աշխատում է սպանության հետ կապ ունեցող այլ անձանց մասնակցությունը հաստատելու ուղղությամբ: