ՆԳՆ. Իրավապահները երկրորդ օրն անընդմեջ շարունակում են ինտենսիվորեն վերահսկել երկրի գերեզմանատների վերաբերյալ կանոնակարգերը

Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները Վրաստանի ամբողջ տարածքում երեկ և այսօր ինտենսիվորեն վերահսկում են գերեզմանոցներ տանող մուտքի ճանապարհները և սահմանված կարգի կիրառման գործընթացը, – հայտնում է ՆԳՆ-ն:

Նրանց խոսքով, ոստիկանության աշխատակիցները առկա կանոնակարգերը վերահսկում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի գերեզմանոցերում:

«Համաձայն Վրաստանի կառավարության 2020 թվականի մայիսի 23-ի № 322 որոշման, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, այս տարվա մայիսի 2-ից մայիսի 4-ը քաղաքացիներին արգելված է մուտք գործել Վրաստանի ամբողջ տարածքում գտնվող գերեզմանատների տարածք: Սահմանափակումների խախտումը իրավախախտ անձի համար նախատեսում է 2000 լարի տուգանք: Արգելքը չի տարածվում միայն հուղարկավորության գործընթացի վրա:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար կարևոր է, որ Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք ենթարկվեն Վրաստանի հանրային առողջապահական օրենսդրության պահանջներին:

ՆԳ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին», – ասացին ՆԳՆ-ից: