Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության աշխատակիցները Նինոծմինդայում հրազենն անօրեն գնելու-պահելու-կրելու մեղադրանքով ձերբակալել է 1989 թվականին ծնված, նախկինում դատապարտյալ Ս.Ա.-ին: Հանցանքը ենթադրում է 4-ից 7 տարվա ազատազրկում:
«Իրավապահները օպերատիվ տեղեկության հիման վրա անցկացված քննչական միջոցառումների արդյունքում, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օռլովկա գյուղի կենտրոնական ճանապարհին կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայից առգրավել են Մակարովի համակարգի չգրանցված հրազեն: Պարզվել է, որ նշված հրազենը պատկանում է Ս.Ա.-ին:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 236-րդ հոդվածի 4-րդ մասով, որը ենթադրում է հրազենի անօրեն կրում:
Ներքին գործերի նախարարությունը, հանցավոր փաստերիի հետաքննության հետ մեկտեղ, ակտիվ շարունակում է կանխարգելիչ միջոցառումները: Ոստիկանության կողմից, ողջ երկրի մասշտաբով, վերջին երկու ամսվա ընթացքում առգրավվել է 884 սառը զենք և 104 միավոր ատրճանակ»,- հայտարարում են ՆԳՆ-ում: