Սահմանին պնևմատիկ զենքը օրենքի խախտումով ներկրելու փաստի հիման վրա մեկ հոգու են ձերբակալել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողություններիա արդյունքում, Վրաստանի մաքսային սահմանին, ապրանքի տեղափոխման հետ կապված օրենքի խախտման փաստի հիման վրա ձերբակալել են մեկ հոգու:

Հետաքննության տեղեկությամբ, մեղադրյալը, «Սարփի»-ի մաքսային անցկակետով մաքսային վերահսկումից գաղտնի, ավտոմեքենայում տեղակայված հատուկ թաքստոցով Թուրքիայից Վրաստանի տարածք է բերել 129 միավոր պնևմատիկ ատրճանակ:

Հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 214-րդ հոդվածի առաջին մասով, որը նկատի ունի ազատության խափանում 3-ից 5 տարով: