ՆԳՆ-ը հանդես է գալիս անչափահասների նկատմամբ սեռական բռնություն գործած անձանց պատիժը խստացնելու նախաձեռնությամբ
ՆԳՆ-ը հանդես է գալիս անչափահասների նկատմամբ սեռական բռնություն գործած անձանց պատիժը խստացնելու նախաձեռնությամբ

Ներքին գործերի նախարարությունը պետական գերատեսչությունների, ոչ կառավարական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է նոր օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը ենթադրում է անչափահասների նկատմամբ սեռական բռնություն գործող անձանց համար քաղաքացիական իրավունքների սահմանափակում և պատժի խստացում:

ՆԳ նախարարության մամլո ծառայության տեղեկությամբ, հանդիպումը վարում էին ներքին գործերի նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին, մարդու իրավունքների դեպարտամենտի տնօրեն Լոնդա Թոլորաիան և իրավաբանական դեպարտամենտի տնօրեն Բեքա Դոճվիրին:

Ինչպես հայտարարել է Նաթիա Մեզվրիշվիլին, նախարարությունը անչափահասների նկատմամբ սեռական բռնության կանխարգելման և այդ հանցանքը ժամանակին բացահայտելու նպատակով, աշխատելու է մի քանի կոնկրետ ուղղություններով: Օրենսդրական նախաձեռնության համաձայն, կալանավորը զրկվում է կրթական և դաստիարակչական (դպրոց, մանկապարտեզ) հաստատություններում աշխատելու և քաղաքացիական այլ իրավունքներից:

Դրա հետ մեկտեղ, ստեղծվելու է սեռական հանցանքի համար կալանավորված անձանց բազա, որի նպատակն է լինելու սեռական հանցանք գործած անձանց վերահսկումը և նրանց կողմից սպասվող սեռական բռռնությունից անչափահասների պաշտպանությունը: