ՆԳՆ-ը բացահայտել է Վրաստանում թմրանյութների համացանցով տարածման նոր սխեմա

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Թբիլիսիում թմրահանցանքի համար ձերբակալել է 9 անձի,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօտեն Վլադիմիր Բորցվաձեն՝ այսօրվա մամլո ասուլիսին:

Ինչպես հայտարարել է Վլադիմիր Բորցվաձեն, ներքին գործերի նախարարությունը բացահայտել է Վրաստանում թմրանյութների համացանցով տարածման նոր սխեմա:

Նրա խոսքով, ոստիկանությունը թմրանյութերի անօրեն իրացման մեղադրանքով ձերբակալել է կազմակերպված հանցախմբի հինգ անդամի և Թբիլիսիում, տարբեր տարածքներում գոյություն ունեցող թաքստոցներից առգրավել իրացման համար պատրաստված տարբեր տիպի թրամիջոցներ: