Դավիթ Գարեջիի տարածքում, Վրաստան-Ադրբեջան սահմանային հատվածում խաղաղ իրավիճակ է,- այս մասին հայտարարել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունում:
Սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, որ Դավիթ Գարեջիում, սահմանային հատվածում սահմանապահների և տեղի բնակիչների միջև տեղի է ունեցել փոքր միջադեպ:
Դավիթ Գարեջիում աշխատում էքսկուրսավարի տեղեկությամբ, կոնֆլիկտի պատճառ է դարձել ադրբեջանցի սահմանապահների կողմից եկեղեցուց որմնանկարներն առանց թույլտվության դուրս բերելը, որին հետևել է տեղի բնակիչների բողոքը: Սակայն, նրանց խոսքով, խնդիրը շատ արագ կարգավորվել է: