ՆԳՆ. Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տվյալները ճշտվում են
ՆԳՆ. Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տվյալները ճշտվում են

Ըստ ՆԳՆ-ի, Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում բնակելի շենքի փլուզման գործով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:

«Ներքին գործերի նախարարության կողմից Բաթումիի Մայիսի 26-ի փողոցում բնակելի շենքի փլուզման մասին տեղեկությունն ստանալուն պես մոբիլիզացվել են փրկարարական և ոստիկանական ուժերը, ինչպես նաև տեղում են շտապօգնության աշխատակիցները:

Ըստ նախնական տեղեկությունների, փլուզվել է բնակելի շենքի մուտքը: Դեպքի վայր ժամանելուն պես հրշեջ-փրկարարները բնակչությանը տարհանել են փլուզված մուտքի հարեւան բնակարաններից, ինչպես նաեւ փլատակների տակ մնացած մեքենաներից:

Այս պահին տարածքը մաքրվում է փլատակներից, ընթանում են ակտիվ որոնողափրկարարական աշխատանքներ: Փլուզման գործով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:

Հրշեջ-փրկարարների հետ մեկտեղ, տեղում արդեն մոբիլիզացվել է հատուկ տեխնիկա: Բացի այդ, մոբիլիզացված են նաեւ ներքին գործերի նախարարության հատուկ առաջադրանքների բաժնի եւ փորձագիտական-քրեագիտական ​​վարչության աշխատակիցները: Լրացուցիչ աշխատուժ է մոբիլիզացվում Աջարիայի հարեւան շրջաններից:

Դեպքի հարակից տարածքը անվտանգության միջոցառումներով փակ է: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին, ինչպես նաև տեղում գտնվող բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ ենթարկվել ՆԳՆ աշխատակիցների ցուցումներին և պահպանել անվտանգության նորմերը», – ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ: