ՆԳՆ. Սագարեջոյում հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել
ՆԳՆ. Սագարեջոյում հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել

Ներքին գործերի նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Սագարեջոյում հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ ոստիկան, ևս հինգը վիրավորվել են։

Ինչպես նշվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ, ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները մոբիլիզացված են Սագարեջոյի շրջանում և իրականացնում են քննչական գործողություններ։

«Քննության տվյալներով, 1974 թվականին ծնված Ն.Ա.-ն մի քանի կրակոց է արձակել բնակելի շենքի բնակարաններից մեկի պատշգամբից, ինչի հետևանքով չորս մարդ մահացել է, իսկ հինգ հոգի վիրավորվել՝ շենքի բակում։

Մեղադրյալը կրակոցներ է արձակել նաեւ տեղում կանչված ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ, որոնցից մեկը մահացել է։

Դեպքի վայր են մոբիլիզացվել ոստիկանության լրացուցիչ խմբեր, դեպքի վայրում է նաև ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումը, որտեղ ժամանելուն պես մեղադրյալը, հավանաբար, ինքնասպանություն է գործել՝ հրազենից կրակելով։

Սակրավորները սկսում են աշխատել տեղում, և լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ: