Ներքին զբոսաշրջիկների մեծ մասը ճամփորդում է մտերիմներին տեսակցելու նպատակով
Վրաստանում, ներքին զբոսաշրջության վիճակագրության համաձայն, զբոսաշրջիկների այցի նպատակը հաճախ բարեկամների և ընկերների տեսակցությունն է:
Վրաստանի վիճակագրության վարչության տվյալներով, ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում նման նպատակ ուներ 45% -ը: Միայն 19%-ն է այցելել երկրի տարբեր շրջաններ՝ հանգստանալու և ժամանցի համար, իսկ 13%-ի նպատակը շոփինգն էր՝ գնումները:
Ինչ վերաբերում է ծախսերին, այցի միջին ծախսը եռամսյակում է 167 լարի էր, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 7,7 լարիով: Ծախսված գումարի հիմնական մասը գալիս է սննդի և գնումների վրա:
Ներքին զբոսաշրջիկների 21%-ը ճամփորդում է Թբիլիսիում, այնուհետև գալիս է Իմերեթին՝ 16,5% , Կախեթին՝ 15,9% և Սամեգրելո-Զեմո Սվանեթին՝ 8,4% -ով:
Հատկանշական է, որ երրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի հետ համեմատ ավելացել է ներքին զբոսաշրջիկների բավարարվածության մակարդակը: Այցից գոհ է 49,1%-ը, իսկ դժգոհ՝ միայն 1,8%-ը: