ՆԳ նախարարությունը Կախեթիում, ոստիկանության նկատմամբ խմբակային դիմադրության և բռնության մեղադրանքով ձերբակալել է երեք անձի
Վրաստանի ՆԳ նախարարության Կախեթիի ոստիկանության դեպարտամենտի, Լագոդեխի շրջանային բաժնի աշխատակիցները խմբակային դիմադրության և ոստիկանության նկատմամբ բռնության մեղադրանքով ձերբակալել են երեք անձի՝ 2001 թվականին ծնված Ն.Շ.-ին և նախկինում դատված անձանց՝ 1990 թվականին ծնված Ի.Կ.-ին և 1994 թվականին ծնված Լ.Ի.-ին։
ՆԳՆ-ի տվյալներով՝ քննությամբ պարզվել է, որ այս տարվա հունվարի 27-ին Լագոդեխի մունիցիպալիտետի գյուղերից մեկում իրավապահ մարմինների աշխատակիցները իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս կանգնեցրել են երեք անձի՝ ստուգայցի համար, որի ընթացքում մեղադրյալները դիմադրել են ոստիկանության աշխատակիցներին և բանավոր ու ֆիզիկական բռնություն գործադրել նրանց նկատմամբ։
«Վերը նշված բռնի գործողության հետևանքով ՆԳՆ չորս աշխատակիցներ ստացել են տարբեր տեսակի վնասվածքներ։ Դեպքի առթիվ իրականացված քննչական գործողությունների արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները դեպքի վայրում որպես մեղադրյալներ ձերբակալել են երեք անձանց։ Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 8 տարի ազատազրկում», – ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։