Ներքին գործերի նախարարությունը անչափահասների թրաֆիքինգի փաստով երկու անձի է ձերբակալել, մեկին մեղադրանք է առաջադրվել
Ներքին գործերի նախարարությունը անչափահասների թրաֆիքինգի փաստով երկու անձի է ձերբակալել, մեկին մեղադրանք է առաջադրվել

Ներքին Գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի աշխատակիցները բացահայտել են անչափահասների թրաֆիքինգի հանցավոր սխեմա, ձերբակալել են երկու անձի, մեկ անձի մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։

«1989 թվականին ծնված Ն.Ա.-ն մեղադրվում է անչափահասների թրաֆիքինգի մեջ, իսկ 1981 թվականին ծնված Օ.Չ.-ն ձերբակալված է առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելու համար։ Նույն հանցագործության համար մեղադրանք է առաջադրվել այժմ անազատության մեջ գտնվող 1991 թվականին ծնված Բ.Բ.-ին։

Հանցագործությունը պատժվում է մինչև 15 տարվա ազատազրկմամբ։

Անցկացված քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ն.Ա.-ն անչափահասների թրաֆիքինգի սխեմա է մշակել, որն ավարտին հասցնելու և աշխատանքային շահագործում իրականացնելու համար հոգեբանական ճնշմամբ ստիպել է իր անչափահաս որդուն ողորմություն խնդրել Թբիլիսիի տարբեր թաղամասերում, և ստացված գումարը վերցրել է իրեն։

Քննությամբ պարզվել է նաև, որ մեղադրյալ Ն.Ա.-ի կողմից իր անչափահաս որդու նկատմամբ կատարած ծանր հանցագործությունը հայտնի է նախկինում դատված Օ.Չ.-ին և կալանքի տակ գտնվող Բ.Բ.-ին։

«Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի «Բ» ենթակետով և 376-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասվում է գերատեսչության տեղեկատվության մեջ։