Նենսի Փելոսին լքել է Թայվանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսիի ինքնաթիռը Թայվանից օդ է բարձրացել։
Այցի շրջանակներում Նենսի Փելոսին պատվիրակության կազմում ԱՄՆ Կոնգրեսի հինգ անդամների հետ հանդիպել է Թայվանի ղեկավարության հետ։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավարը շարունակում է իր այցերը ասիական երկրներ, իսկ Թայվանից հետո կգա Հարավային Կորեա, ապա Ճապոնիա։
Նենսի Փելոսին դարձել է ԱՄՆ ամենաբարձրաստիճան քաղաքական գործիչը, ով այցելել է Թայվան վերջին 25 տարիների ընթացքում։ Չինաստանը դատապարտեց Փելոսիի այցը, իսկ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ դա լրջորեն կվնասի Թայվանի նեղուցում խաղաղությանը և կայունությանը:
Պեկինը խոստացել է միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Փելոսիի այցի, ասելով, որ դրա հետևանքները կլինեն ԱՄՆ-ի և «Թայվանի անկախության» անջատողական ուժերի պատասխանատվությունը: