NBC News. Պենտագոնը պատրաստվում է լրացուցիչ ուժեր ուղարկել Մերձավոր Արևելք
Պենտագոնը պատրաստվում է լրացուցիչ ուժեր ուղարկել Մերձավոր Արևելք։ Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։
Նրանց տեղեկություններով՝ հավելյալ ուժերն ընդգրկում են ավիակիր, լրացուցիչ ռազմական ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արբանյակային լուսանկարներից երևում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Abraham Lincoln նավը շարժվում է Մերձավոր Արևելքի ուղղությամբ։
NBC News-ի տվյալներով՝ այս քայլը նպատակ ունի ուժեղացնել տարածաշրջանում արդեն գործող ամերիկյան ռազմական ներկայությունը, քանի որ լարվածությունը շարունակում է բարձր մնալ, և Դոնալդ Թրամփը քննարկում է հնարավոր գործողությունների տարբերակները։
Նույն պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ի ուժերը պետք է պատրաստ լինեն արձագանքել, եթե Իրանն իրականացնի հարձակումներ տարածաշրջանում ամերիկյան կամ դաշնակիցների ակտիվների վրա։