NBC News - Բիլ Քլինթոնը կարող է դատական հայց ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովին ցուցմունք տալու չներկայանալու համար
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը չի ներկայացել Կոնգրեսի հանձնաժողովի առջև՝ ցուցմունք տալու Ջեֆրի Էպշտեյնի մահվան գործի հետ կապված, ինչի հետևանքով Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովը որոշում է ընդունել նրա դեմ իրավական ընթացակարգ սկսել։
Այս մասին հաղորդում է NBC News-ը։
Մեդիայի տվյալներով՝ հանձնաժողովը հաջորդ շաբաթ քվեարկության կդնի Բիլ Քլինթոնին Կոնգրեսին անհարգալից վերաբերմունքի հիմքով մեղադրանք առաջադրելու հարցը։
Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերը հայտարարել է, որ «Բիլ Քլինթոնին որևէ հանցագործության մեջ չեն մեղադրում, պարզապես հարցեր ունեին նրա նկատմամբ»։
Հանձնաժողովը նախատեսել էր Բիլ Քլինթոնի ցուցմունքը երեքշաբթի, իսկ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ցուցմունքը՝ չորեքշաբթի, սակայն Քոմերիին ուղղված նամակում Բիլ և Հիլարի Քլինթոնները հայտնել են, որ չեն պատրաստվում ներկայանալ հանձնաժողովի նիստին։