Նախնական տվյալներով, Մոսկվայում, ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը
Մոսկվայի հյուսիս-արևմտյան հատվածում՝ «Սխոդնենսկայա» մետրոկայարանի մոտ, տրանսպորտի կանգառում սպասող մարդկանց վրաերթի ենթարկած ավտոբուսի վարորդը միջադեպի ժամանակ փորձել է խուսափել մեկ այլ մեքենայի հետ բախումից, ինչի հետևանքով մխրճվել է կանգառի մեջ,- հաղորդում է ՌԴ ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Յուրի Տիտովը:
Պաշտոնյան նաև հերքել է դեպքի հետևանքով մարդկանց մահվան մասին լուրը:
«Ըստ նախնական տեղեկության՝ ավտոբուսի վարորդը մեկ այլ տրանսպորտային միջոցի հետ բախումից խուսափելու պահին կորցրել է ղեկի կառավարումն ու մխրճվել կանգառի մեջ»,- մանրամասնել է Տիտովը՝ նշելով, որ զոհեր չկան, սակայն դեպքի հետևանքով տուժել է 3 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի մասին։