Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունը, անարժանորեն և անհիմն սառեցված են. Դիմիտրի Պեսկով
Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունը, անարժանորեն և անհիմն սառեցված են. Դիմիտրի Պեսկով

Կրեմլը ակնկալում է, որ եվրոպական դիվանագիտությունը «անհեթեթություն չի գործի» և չի կապի Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների հեռանկարները, Ալեքսեյ Նավալնիի գործի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ, Դիմիտրի Պեսկովը: Համապատասխան տեղեկատվությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները:

«Հուսով ենք, որ նման անհեթեթություններ, ինչպիսիք են Ռուսաստան-Եվրամիություն հարաբերությունների հեռանկարների կապը կալանավորված անձի հետ, չեն լինի»,- այս մասին Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերում գերագույն հանձնակատար, Ժոզեֆ Բորելի Ռուսաստան ծրագրած այցի կապակցությամբ, հայտարարել է Դիմիտրի Պեսկովը:

Պեսկովն ընդգծել է, որ Եվրամիության գերագույն ներկայացուցչին, Մոսկվայում սպասում են արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության մասին խոսելու համար:

«Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները մի հարաբերություն են, որն այժմ ամբողջովին անարժանորեն ու անհիմն սառեցված են: Իհարկե, Մոսկվան շահագրգռված է հարաբերությունների կարգավորման մեջ: Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել դրա համար», – հայտարարել է Պեսկովը: