Նախնական տվյալներով, Լանչխութիում աղետի հասցված վնասը կազմում է 2 միլիոն լարի
Լանչխութիի մունիցիպալիտետում հաշվում են երեկվա տարերքի վնասները: Նախնական տեղեկությամբ, վնասվել է շուրջ 100 մասնավոր տուն, ավելի քան 20 կամուրջ, ոչնչացել են կաղնու պլանտացիաները:
Մունիցիպալիտետի բոլոր գյուղերում, հատկապես բարձրալեռ գյուղերում, վնասված են ներքին ճանապարհները: Այս պահի դրությամբ, համապատասխան ծառայության աշխատակիցները գտնվում են գյուղերում: Մասնագետների վարկածով, վնասը չափը 2 000 000 լարի է: