Նախարարությունում ընթացող բարեփոխումների գործընթացում էական կարևորություն է շնորվում Վրաստանի ռազմավարական գործընկերների, Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությանը. Վախտանգ Գոմելաուրի
Նախարարությունում ընթացող բարեփոխումների գործընթացում էական կարևորություն է շնորվում Վրաստանի ռազմավարական գործընկերների, Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությանը. Վախտանգ Գոմելաուրի

Ցանկանում եմ, Վրաստանի ոստիկանության անունից հատուկ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, նախարարությանը աջակցության համար, – նշել է ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին, ելույթ ունենալով Թբիլիսիում ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը:

Ներքին գործերի նախարարն ընդգծեց միջազգային գործընկերների աջակցությունը և շնորհակալություն հայտնեց հատկապես նախարարության կարողությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար:

«Մեր միջազգային գործընկերները ներկա են այսօրվա միջոցառմանը: Վրաստանի ոստիկանության անունից կցանկանայի շնորհակալություն հայտնել նրանց, նախարարությանը ցուցաբերած աջակցության, վրացական ոստիկանության զարգացման գործում ունեցած ավանդի և համավարակի ընթացքում մեզ ցուցաբերած նշանակալի օգնության համար: Ներքին գործերի նախարարությունը հաջողությամբ շարունակում է կատարել Վրաստանի ստանձնած պարտավորությունները՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը ինտեգրվելու հարցում: Որպես ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր ՝ Վրաստանը ակտիվորեն մասնակցում է Սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման գործընթացին:

Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմը հաջող իրականացնելու համար ընդլայնվել է համագործակցությունը Եվրոպական սահմանի և առափնյա պահպանության գործակալության հետ: Եվրախորհրդարանի բանաձևի համաձայն, դրական է գնահատվել Վրաստանի ներքին գործերի նախարարության գործունեությունը հանցավորության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Վրաստանի ռազմավարական գործընկերների ՝ Եվրամիության և Միացյալ Նահանգների աջակցությունը, որոնք տարիներ շարունակ աջակցում են ՆԳ նախարարության կարողությունների զարգացմանը, կարևոր է նախարարությունում ընթացող բարեփոխումների գործընթացում», – հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին: