Նախապատրաստվում է կորոնավիրուսի պատվաստանյութի ներդրման ծրագիրը, որը հավանաբար պատրաստ կլինի մինչև հաջորդ շաբաթվավերջ. Թամար Գաբունիա
Նախապատրաստվում է կորոնավիրուսի պատվաստանյութի ներդրման ծրագիրը, որը հավանաբար պատրաստ կլինի մինչև հաջորդ շաբաթվավերջ. Թամար Գաբունիա

Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, անհրաժեշտ են անցնել մի շարք ընթացակարգեր, որպեսզի երկիրը ստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:

Նրա խոսքով, նախապատրաստվում է կորոնավիրուսի պատվաստանյութի ներդրման ծրագիրը և անցնելու ենք բոլոր այն փուլերը, որն անհրաժեշտ է պատվաստանյութը ստանալու համար:

«Կան մի շարք ընթացակարգեր, որոնք պետք է կատարվեն, որպեսզի երկիրը պատվաստանյութ ստանա, նույնիսկ մեկ չափաբաժին, այս ամենը այդքան հեշտ չի լինում: Ինչ վերաբերում է թեկնածու պատվաստանյութերին, ապա այսօր մենք քննարկելու ենք բոլոր երեք պատվաստանյութերը ներմուծելու հնարավորությունները, դրանք են՝ «Փայզերի» պատվաստանյութը, «Մոդերնան» և «Աստրազենկան»: Պատրաստվում է պատվաստանյութերի ներդրման ծրագիրը, որը, կարծում եմ կձևակերպվի հաջորդ շաբաթվա վերջին և բոլոր փուլերը, որոնք մենք պետք է անցնենք պատվաստանյութը ստանալու համար, կիրականացվեն ըստ երկրի», – հայտարարել է Թամար Գաբունիան: