Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հրավերով, նախագահի նստավայրում այսօր անցկացվելու է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի ապարատի տեղեկությամբ, նիստի օրակարգով հաշվի է առնված Վրաստանի զինված ուժերի քանակի սահմանումը 2019 թվականի համար և երկրի պաշտպանության ոլորտում ընթացիկ բարեփոխումների առաջընթացի քննարկումը:
Նրանց տեղեկությամբ, զեկուցողներն են լինելու Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայան: Դրա հետ մեկտեղ, նիստին մասնակցելու համար հրավիրված են Ազգային անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամները:
Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստն սկսվելու է 15:30-ին: