Նախագահի վարչակազմը դարձել է «Դիմիտրի Ցինցաձեի անվան բարեգործական հիմնադրամի» դոնորը և գործընկերը
Նախագահի վարչակազմը դարձել է «Դիմիտրի Ցինցաձեի անվան բարեգործական հիմնադրամի» դոնորը և գործընկերը

Վրաստանի նախագահի վարչակազմը դարձել է «Դիմիտրի Ցինցաձեի անվան բարեգործական հիմնադրամի» դոնորը և գործընկերը:

Այս մասին տեղեկատվությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչակազմը:

«Նախագահի վարչակազմի աշխատակիցները ամեն ամիս օգնելու են հիմնադրամին, որն արդեն յոթ տարի ֆինանսական աջակցություն է ցուցաբերում լեյկեմիայով և ուռուցքով հիվանդ մինչև 18 տարեկան երեխաներին»,- ասված է հայտարարության մեջ: