Նախագահի երդմնակալության արարողության մանրամասները հայտնի կդառնան առաջիկա երկու օրվա ընթացքում

13:00, 04.12.2018

Վրաստանի նախագահի երդմնակալության արարողության մանրամասները հայտնի կդառնան առաջիկա երկու օրվա ընթացքում: Այս մասին լրագրողներին է հայտնել նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով, այս հարցով այսօր կամ վաղը կանցկացվի մամլո ասուլիս:

«Երդմնակալության մասին այսօր կամ վաղը կանցկացնենք մամլո ասուլիս, որպեսզի տեղեկացնեմ մանրամասների մասին»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Ինչ վերաբերում է նախագահի վարչության համալրմանը, նորընտիր նախագահի խոսքով, ընտրության գործընթացն ավարտվելու է առաջիկա օրերին:

«Մամլո ասուլիսին ներկայացնելու եմ իմ վարչության անդամներին»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նախագահի երդմնակալությունն անցկացվելու է դեկտեմբերի 16-ին: Առաջին ալիքի տեղեկությամբ, երդմնակալության արարողությունն անցկացնելու համար քննարկվում է երկու վայր – Թբիլիսիում գտնվող խորհրդի շենքի բակը և նախագահի Հավլաբարի նստավայրը:

Նախագահի վարչությունը հավանաբար ղեկավարելու է Լաշա Ժվանիան:

 

Նմանատիպ