Նախագահը «Web Summit»-ի հաղթող, «Theneo»-ի հիմնադիր Անա Ռոբաքիձեին պարգևատրել է պատվո մեդալով
Նախագահը «Web Summit»-ի հաղթող, «Theneo»-ի հիմնադիր Անա Ռոբաքիձեին պարգևատրել է պատվո մեդալով

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Լոնդոնում կայացած միջազգային համաժողովում պատվո մեդալով է պարգեւատրել «Web Summit»-ի հաղթող, վրացական ստարտափի հիմնադիր Անա Ռոբաքիձեին։

«Theneo» ընկերության հիմնադիր Անա Ռոբաքիձեն պարգևատրվել է պատվո մեդալով՝ բարձր տեխնոլոգիաների կիրառման վրա հիմնված հաջող բիզնես նախագծի ստեղծման, արտերկրում վրացական ստարտափների իրազեկվածության բարձրացման և մասսայականացման գործում նշանակալի ավանդի համար»,- հայտարարում են նախագահի վարչակազմում: