ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամները աչակցել են Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրմանը
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամները, հաշվետու հռչակագրի մեջ, Վրաստանի Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրվելու գործընթացին հայտնել են իրենց աջակցությունը:
Փաստաթղթում, որը պատգամավորները ընդունել են Վարշավայում տեղի ունեցած գարնանային նստաշրջանի վերջում, գրանցված է նաև Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ աջակցությունը: ՆԱՏՕ-ի խորհրդարանային վեհաժողովի անդամները դատապարտում են Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների բռնազավթումը:
«Կոչ ենք անում ՆԱՏՕ-ի անդամներին, ընդգծեն ասպիրանտ երկրների անդամության հեռանկարները: Բացի այդ պահպանեն անդամագրվելու չափորոշիչները: Շարունակեն Վրաստանին հստակ քաղաքական և պրակտիկ աջակցությունը, այս երկրի ՆԱՏՕ-ին ինտեգրման գործընթացում: Զարգացնեն և առաջնային պլան դնեն Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործընթացի քաղաքական ասպեկտը, մեկ անգամ ևս դատապարտեն Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավլումը, ինչպես նաև Վրաստանի և ՈՒկրաինայի տարածքների բռնազավթումը: Դաշնակիցները պետք է հաստատեն Վրաստանի և ՈՒկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ իրենց աջակցությունը»,-ասված է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի կողմից հաստատված փաստաթղթում:
Հեղինակ -
Edgar Barsegyan