ՆԱՏՕ-Վրաստան-Ուկրաինա հանձնաժողովի նիստին զրուցել են Վրաստանին MAP շնորհելու հարցի շուրջ
ՆԱՏՕ-Վրաստան-Ուկրաինա հանձնաժողովի նիստին զրուցել են Վրաստանին MAP շնորհելու հարցի շուրջ

Վրաստանին MAP (անդամակցության գործողությունների պլան) շնորհելու հարցը քննարկելու ենք այսօրվա նիստին,- այս հայտարարարությունն արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ՆԱՏՕ-Վրաստան-Ուկրաինա հանձնաժողովի համատեղ նիստի ավարտից հետո, մամլո ասուլիսին, լրագրողի հարցին ի պատասխան:

«Հանդիպմանը բարձրացրել են Վրաստանի անդամակցության ծրագիրը շնորհելու հարցը և արտաքին գործերի նախարարները ունեին կարծիք: Ուստի այդ հարցի պատասխանը կզիջեմ նրանց: Ես կարող եմ ասել, որ մենք աջակցում ենք Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը: ՆԱՏՕ-ն Վրաստանին օգնում է բարեփոխումների իրականացման և զինված ուժերի արդիականացման գործում»,- հայտարարել է Ենս Սթոլթենբերգը:

Այսօրվա մամլո ասուլիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկ անգամ ևս դատապարտել է Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների օկուպացիան և կոչ արել Մոսկվային, դուրս բերել զորքը Վրաստանի տարածքից:

«Ռուսաստանի ագրեսիվ գործողության և դրացիների սահմաններն անարգելու օրինակն է Վրաստանի շրջաններում, Աբխազիայում և «Հարավային Օսեթիայում» Ռուսաստանի զինծառայողների ներկայությունը: Ռուսաստանը պետք է չեղարկի Վրաստանի տարածքներն անկախ պետություններ ճանաչելու որոշումը և դուրս բերի զորքը Վրաստանի շրջաններից»,- հայտարարել է Ենս Սթոլթենբերգը: